Search
Close this search box.

Նախիջեւան չհասավ. ադրբեջանական ինքնաթիռի արտակարգ վայրէջքը

«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Նախիջեւան, արտակարգ վայրէջք է կատարել Լենքորանի օդանավակայանում՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը:

«Նախիջանի օդանավակայանում տիրող անբարենպաստ եղանակային պայմաններով (ամպրոպ, հորդառատ անձրեւ) պայմանավորված՝ AZAL J2-253 չվերթի հրամանատար օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Լենքորանի օդանավակայանում: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել տեղի ժամանակով 15:08-ին (համընկնում է երեւանյան ժամանակի հետ)», – ասվում է մամլո հաղորդագրության մեջ:Նշվում է, որ արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները Նախիջեւան կհասնեն եղանակային պայմանների բարելավումից հետո: