Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչն է կապում ՊԵԿ նախագահի տեղակալ Մաշադյանի խնամուն և Պորոշենկոյին

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատների գրեթե ողջ չափահաս հատվածը ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցնում՝ մամուլը քանիցս անդրադարձել է: Վերջինները նույնիսկ չեն էլ թաքցնում զուգահեռ բիզնեսներ աշխատեցնելու փաստը։

Սակայն այն, որ նրա խնամուն՝ Արամ Մկրտչյանին (փեսայի հորը) կպարգևատրի Ուկրաինայի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշում ունեցող պաշտոնաթող նախագահը՝ արդեն հետաքրքիր է:

Թե ինչն է կապում Մաշադյանի խնամուն և Պորոշենկոյին, հայտնի չէ, բայց դատելով պարգևատրումից՝ մեդալից, հարաբերությունները շատ ջերմ են»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: