Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կլուծարվի և Սասուն Խաչատրյանը հրաժե՞շտ կտա իր պաշտոնին

Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին:

Մասնավորապես վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երևույթ է:

Ավելին՝ իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում՝ վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլևս ղեկավար չլինի:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, և հորդորեցին տեղեկությունները պարզել նրանցից, ովքեր հայտնել են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից