Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Չարենցավանում և ինչու է ոստիկանապետը շտապել այնտեղ

Այս պահին Չարենցավանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը:

Չարեցավանի ոստիկանության բաժանմունքի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված, անգամ զրահամեքենա կա կանգնած:
hraparak_ի տեղեկություններով ինչ-որ լուրջ դեպք է տեղի ունեցել, դրա համար է Օսիպյանը ժամանել Չարենցավան, և այս պահին նրանք պատրաստվում են օպերացիա իրականացնել, ըստ նախնական տեղեկության՝ մարդ պետք է վնասազերծեն:

Նշենք, որ այսօր Չարենցավանում ուժեղ պայթյուն է լսվել: Բացի այդ, մենք տեղեկացանք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ալափարսի մի բնակիչ նռնակ է պայթեցրել, որից կան նաև զոհեր, ու այդ մարդը հիմա թաքնվում է այս տարածքում:

Ամենայն հավանականությամբ՝ ոստիկանները հենց նրան են հիմա փորձում վնասազերծել:
Մանրամասն ՝տեսանյութում: