Search
Close this search box.

Ինչո՞վ է աջակցել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը հայտնի ռեփեր Թիմաթին

Ռուս հայտնի ռեփեր Թիմաթին, որը վերջերս ներկայացրել է Հայաստանում նկարահանված «Нельзя» երգի տեսահոլովակը, որոշել է պատմել, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Երեւանի վրա։

«Ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ռուս ոչ մի մեծ արտիստի մոտ չեմ տեսել հոլովակ, որը նկարահանվել է Երեւանում։ Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է իր յուրօրինակ հրապույրով ու էներգետիկայով, իսկ Հայաստանը հին երկիր է՝ հրաշալի բռնությամբ եւ հյուրընկալ մարդկանցով»,- «Armenia TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է երգիչը։

Թիմաթին նշել է, որ տեսահոլովակի նկարահանման գաղափարի առաջացումից հետո կապ է հաստատել «Comedy Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի հետ, որն աջակցել է գաղափարին եւ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։ Հայաստանում տեսահոլովակ նկարահանելու մասին ռեփերի մտադրության մասին իմանալով՝ գաղափարին աջակցել են Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչները՝ առաջարկելով իրենց աջակցությունը՝ Հայաստանում զբոսաշրջիկների հոսք ներգրավելու համար։