Search
Close this search box.

Մարգարիտա Սիմոնյանը հղի է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում շարունակվում է Պետերբուրգյան տնտեսական ֆորումը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները խոսեցին նաև Մարգարիտա Սիմոնյանի մասին: Մասնավորապես հարցեր հնչեցնող լրագրողը հայտարարեց, որ վերջինս այսօր չի կարողացել ներկա լինել, քանի որ հիվանդանոցում է:

Երբ լրագրող, դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարեց, որ Սիմոնյանը հիվանդացում է հայտնվել վերջինիս հայտնի պատճառներով, Պուտինը կատակեց. «Մարգարիտա Սիմոնյանը հղի է, իսկ նա ասում է՝ ինձ հայտնի պատճառներով: Ես ինչ կապ ունեմ դրա հետ»:

Դահլիճն այս խոսքերից հետո ուղղակի «պայթեց» ծիծաղից:

Միջոցառման ավարտին Պուտինը հայտարարեց, որ ամենայն բարին է մաղթում Մարգարիտային:

Հիշեցնենք, որ Սիմոնյանը, ով հոսպիտալացվել էր լրագրող Լյուբով Սոբոլի հետ միջադեպից հետո, արդեն դուրս է գրվել: