Search
Close this search box.

«Քննիչ հանձնաժողով ստեղծվում է այն պատերազմներից հետո, որոնք պարտվում են». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր՝ մամուլի ասուլիսին, անդրադառանալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման հարցին, ասել է. «Քննիչ հանձնաժողով ստեղծվում է այն պատերազմներից հետո, որոնք պարտվում են: Մենք պարտվե՞լ ենք Ապրիլյան պատերազմում. դիտարկել, որ մենք տարածք են կորցրել և պարտվել ենք, նշանակում է չհասկանալ ո՛չ ռազմաքաղաքական իրավիճակը, ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակը և ընդամենը տուրք տալ ոչ հայկական քարոզչական թեզերին… Ի՞նչն է խանգարում ոստիկանությանը, դատախազությանը, ԱԱԾ-ին զբաղվել այդ նույն հարցերով, և ինչո՞ւմն է պատճառը, որ հարցը պետք է տեղափոխվի ԱԺ: Ընկնի մի մարդկանց ձեռք, որոնք ընդամենը ֆրակցիոն բաշխվածության սկզբունքով ընկել են այդ հանձնաժողով, որտեղ մասնագիտական կարողությունների լուրջ խնդիր կա, որտեղ 2-3 փորձագետ այդ հարցերը չի լուծելու և որտեղ հանձնաժողովի նիստերը փակ են ընթանալու»,- ընդգծել Աշոտյանը: