Search
Close this search box.

Արտակարգ դեպք. Վանաձորի բանտում կալանավորը կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը: Մինչ ինքնասպանության փորձ կատարելը, Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրել:

Qրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության արդյունքում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա վիրահատվել է:

Փաստի առթիվ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: