Search
Close this search box.

Լարված իրավիճակ. ապարանցիները անցել են կտրուկ գործողությունների

Արագածոտնի մարզի Արագած և հարակից գյուղերի բնակիչները առավոտյան բողոքի ցույցի էին դուրս եկել՝ կրկին պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող ՀԷԿ-երի աշխատանքը: Բողոքի ցույցը սակայն կարճ ժամանակ անց վեածվեց կտրուկ գործողության.կամազ մեքենաներով ու տրակտորով բնակիչները կազմակերպված բարձրացան դեպի Արագած լեռ, ուր գտնվում են ՀԷԿ-երը; Նրանց հետ էին Ապարանի քաղաքապետը, մեծ թվով ոստիկաններ, ոստիկանապետը։

Ոստիկանների ու քաղաքապետի ներկայությամբ բերված տրակտորը սկսեց ճանապարհ հարթել, քանդել որոշակի հատված։ Ոստիկաններն էլ հայտնեցին, եթե գյուղացիներն իրենց գործողությունների արդյունքում գույք վնասեն՝ պատասխանատվության են ենթարկվելու։

Քանդման գործողությունն ու տրակտորի աշխատանքը շատ հանկարծակի դադարեց։ Մեր զրուցակիցը պատմում է, որ Երևանից զանգ ստացան՝ նախարարը հայտնել է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, աշխատանքային խումբ է ձևավորվել, որը հնարավորինս սեղմ ժամկետում հստակ պատասխաններ կտա։

Գյուղացիները գնացին`տեխնիկան թողեցին, պնդելով, որ եթե իրենց խնդիրը չլուծվի՝ կշարունակեն ամբարտակի քանդման աշխատանքները:

Ի դեպ ՀԷԿ-ի պատասխանտուներն էլ իրենց հերթին պնդում են, որ ՀԷԿ_երի աշխատանքը չի վնասում գյուղացիների տնտեսությանը. նրանք իրենց ձեռքի տակ ունեն վարչապետին առընթեր բնապահպանական տեսչության դրական եզրակացությունը.