Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանն այս գիշեր տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

«Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, եւ գիշերը նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Թե որ հիվանդանոց է Գրիգորյանը տեղափոխվել, պաշտպանը չցանկացավ նշել, բայց ասաց, որ նոր է դուրս եկել Գրիգորյանի մոտից, եւ այս պահին անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվում. «Գիտակցությունն այս պահին տեղն է, բայց տեղը բերել են, որովհետեւ տեղափոխվելիս շատ ծանր է եղել, շաքարը 35-ից ավել էր, գլյուկոմետրն էլ ցույց չտվեց, կոմայի մեջ է ընկել, դրա համար էլ տեղափոխել են»:

Արսեն Մկրտչյանի խոսքով` այն բուժօգնությունը, որ Գրիգորյանը ստանում է քաղաքացիական հիվանդանոցում,  անգամ մեկ տասներորդի չափով հնարավոր չէր լինի ստանալ դատապարտյալների հիվանդանոցում. «Սա դասական խոշտանգում է, որ դարձել է ինքնանպատակ, փաստաբանական խումբը հնարավորություն չունի մոտենալու քրեական գործին, որովհետեւ դրանից զատ զբաղված է Գրիգորյանին սպանել չթողնելու հարցով, իսկ այդ սպանելու միտումը ակնհայտ է»:

Պաշտպանն ընդգծեց, որ նմանատիպ կատեգորիայի մեղադրյալները, չունենալով առողջական խնդիրներ, այլընտրանքային խափանման միջոցների եւ ազատության մեջ են. «Տվյալ պարագայում մեր խոսքերը, որ մահ պատճառելու հանձնարարություն կամ միտում կամ ցանկություն կա, հաստատվում են»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: