Search
Close this search box.

Թեժ վիճաբանություն ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ. մեծ թվով ոստիկաններ են ժամանել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Մասնավորապես` միջադեպը գրանցվել է Իսահակյան փողոցում գտնվող«Terrazza» ռեստորանի տարածքում, որտեղ մեծ թվով ոստիկաններ են ժամանել:

Դեպքից մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանություն, որի զլմ-ների հետ կապերի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Իսահակյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում միջադեպ է տեղի ունեցել. «Տեղեկությունն այս պահին ստուգվում է»,-նշեց Ջանոյանը:

«Փաստինֆո»-ն փորձեց Արտակ Սարգսյանի հետ կապ հաստատել դեպքի մանրամասների վերաբերյալ իրեն հայտնի դարձած հանգամանքները ճշտելու համար, բայց հեռախոսահամարն անհասանելի էր: