Search
Close this search box.

Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել, նա դասախոսություն կկարդա

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։

Թեեւ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, եւ այսուհետ Կոստանյանը ՌԴ դատախազների համար դասախոսություններ կկարդա։