Search
Close this search box.

Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծել են Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը.

«Լուսանկարում Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանն է, ով ծեծի է ենթարկվել Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից (դեմքին հետքերը երևում են) ընդամենը այն պատճառով, որ համաձայնության չեն եկել, թե համայնքապետարանի որ սենյակում է հարմար ստորագրահավաքը կազմակերպել: Իհարկե, իրավապահները համարժեք գնահատական կտան այս դեպքին, իսկ պատշաճ եզրահանգումները թողնում եմ ընթերցողին..»: