Search
Close this search box.

ԲՀԿ-ն հուսով է անհանդուրժողականության մթնոլորտի ցանկացած դրսևորում հարթել առանց բռնության կիրառման

Անհանդուրժողականության մթնոլորտի ցանկացած դրսևորում հնարավոր կլինի հարթել առանց բռնության կիրառման, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հունիսի 4-ին Հայ Յեղափոխական Դաշնակություն կուսակցության իրականացրած ակցիային. «Այս ամենը տեղավորվում է այն մտահոգության մեջ, որի մասին մենք բազմիցս խոսել ենք: Այսինքն՝ հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի որոշակի ձևավորման պատճառահետևանքային կապի տրամաբանության մեջ է տեղավորվում: Սակայն, մյուս կողմից էլ, բնականաբար, ցանկացած տեսակի բռնության դրսևորում չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը: Այս դեպքում հուսով ենք, որ նմանօրինակ ցանկացած դրսևորումները հնարավոր կլինի հարթել առանց բռնության կիրառման»,- ասաց Տոնոյանը: