Search
Close this search box.

«Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարությունը

«Սասնա Ծռեր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը:

Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարևորությունն անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։

Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական և փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սէֆիլյանն էր, որ բացահայտեց Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները և դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում»։