Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքն իրեն «թաղած» իլյուզիոնիստը վախեցրել է հանդիսատեսին

Մեծ Բրիտանիայի Britain’s Got Talent շոուի մասնակից Ջոնաթան Գուդվինը ցնցել է հանրությանը՝ ինքն իրեն մանրախիճի տակ «թաղելով»: Իլյուզիոնիստի համարը մեկ օրում YouTube-ում կես միլիոն դիտում է գրանցել։

Գուդվինը ամբողջովին ծածկվել է ավազով, դրանից հետո մի քանի վայրկյան նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Ստուդիայում գտնվող փրկարարներն արդեն ցանկացել են օգնության հասնել իլյուզիոնիստին, երբ նա անսպասելիորեն հանել է ձեռքը, այնուհետև կանգնել ամբողջ հասակով մեկ։