Search
Close this search box.

Ոստիկանապետին փոխանցեք, որ դա ծեծ չի եղել, ինքնաբուխ ապտակ էր. Միհրան Հակոբյան

ՀՀ ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Դուք սահմանադրական կարգը տապալեք, ուժայիններով ու ամբոխով՝ վարչապետի գլխավորությամբ ԱԺ շենքը գրոհեք, հետո ձեր ժեխին հրահանգեք արգելափակել դատարանների մուտքերը՝ փաստացի վերացնելով արդարադատություն հասկացությունը, թոռնիկների հետ զբոսնող մարդու վրա հարձակված ամբոխի ներկայացուցիչների նկատմամբ նույնիսկ վարչական վարույթ մի բացեք ու հետո զարմացեք, թե ոնց ինքնադատաստանով մի լափարոշ արարածի քիթ-մռութը ջարդեցին:
Ոստիկանապետին փոխանցեք, որ դա ծեծ չի եղել, ինքնաբուխ ապտակ էր…»։