Search
Close this search box.

Հերթական աժիոտաժը կապված Վահե Գրիգորյանի առաջադրման հետ

Հերթական աժիոտաժը: Պատկերացնում էք ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը խարդախության մեղադրանքով կալանավորվել է 2005թ-ին: Ընդ որում չի դատապարտվել, այլ կալանավորվել է և այն աստիճան անհիմն, որ նույն ռեժիմի վերաքննիչ դատարանը Վահե Գրիգորյանին ազատ է արձակել:

Նախկին ռեժիմի դատարանների կողմից, կալանավորվել և դատապարտվել են ևս 70 քաղբանտարկյալ , որոնք 10 տարի անց արդարացվեցին եվրոպական դատարանի կողմից: Բոլորս գիտենք, որ նախկին ռեժիմը ըստ էության հանցագործ լինելով, չէր կալանավորում և չէր դատապարտում իր նման հանցագործին:

Օկուպացիոն ռեժիմի թիրախը միշտ եղել է ազնիվը, արդարը և հայրենասերը: Այնպես որ աժիոտաժ անողներ կասեմ ձեզ հետևյալը:

Իրականում վարկաբեկիչ և մտահոգվելու տեղիք կտար այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը երկու տասնամյակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարելով գոնե մեկ անգամ բանտում չհայտնվեր: Այ դա կլիներ տարօրինակ և դեմ ազգադավ ռեժիմի տրամաբանությանը:

Իսկ այս պարագայում դուք հանրությանը ներկայացրեցիք ամենահիմնավոր ապացույցը առ այն, որ Վահե Գրիգորյանը իրոք իր պայքարում ազնիվ, արդար և մաքուր է եղել, որ չի համագործակցել Մայր Հայրենիքը օկուպացրած ռեժիմի հետ և այդ պատճառով էլ ենթարկվել է ճնշումների նրանց կողմից:
Զեր ներկայացրած այս վերջին ապացույցը իմ մեջ վերացրեց կասկածի այն վերջին նշույլը, որ ունեի:

Եվ այսօր կարող եմ հայտարարել:

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կայացրել է կշռադատված և հայանպաստ որոշում Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելով:

Հ.Գ.
Ինչ վերաբերվում է դեռևս չկալանավորված և չդատապարտված օկուպացիոն ռեժիմի դատավորներին, դատախազներին և այլ պաշտոնյաներին,ովքեր դեռ պաշտոնավարում են,ապա ասեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է:

Այ երբ դա կսկսի իրականանալ այդժամ հուսամ մեր անաչառ լրատվամիջոցները կանրադառնան օկուպացիոն ռեժիմի՝ խարդախներին, մարդասպաններին, յուրացնողներին, թմրամոլներին, թրաֆիկինգով զբաղվողներին, հող ծախողներին, բանակը թալանողներին, ժողովրդին ունեզրկողներին, մանկապիղծներին և նրանց կալանավորման ու դատապարտման փաստերին:

Արտակ Գալստյան