Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Տարօրինակ սանրվածք». Թրամփը ցնցել է իր նոր սանրվածքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրությանը ցնցել է նոր սանրվածքով: Ամերիկացի առաջնորդն ավետարանչական եկեղեցում պատարագին ներկայացել է հետ սանրված մազերով: Ընդ որում, նա եղել է գոլֆի կոշիկներով և շապիկով: Պարզվել է, որ տաճար նա եկել է անմիջապես խաղից հետո:

Նոր սանրվածքով Թրամփի լուսանկարներն անմիջապես տարածվել են սոցցանցերում: Ամերիկացիներն իսկապես ցնցված էին, քանի որ Թրամփը 80-ականներից ի վեր չի դավաճանել իր կերպարին: Օգտատերերը սկսել են լուրջ վիճաբանել, թե արդյո՞ք նոր կերպարը սազում է ԱՄՆ նախագահին:

«Թրամփի նոր սանրվածքն այդքան տարօրինակ է, որովհետև այն շատ ավելի նորմալ է թվում, քան նրա սովորական սանրվածքը»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

«Մենք սիրեցինք ձեր նոր սանրվածքը, դուք ավելի երիտասարդ և ավելի պահպանողական եք», – գրել է մեկ այլ օգտատեր:

Ավելի ուշ պարզվել է, որ հետ սանրված մազերը ԱՄՆ նախագահի նոր ոճի չի, այլ միայն բեյսբոլի գլխարկ կրելու հետևանքը: Նույն օրը երեկոյան, Թրամփը պաշտոնական միջոցառմանը հայտնվել է իր սովորական սանրվածքով: