Search
Close this search box.

Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց:

Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, ներառյալ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ: Այսօր նրա ներկայացրած միջնորդությանը միացան նաև մեղադրող դատախազներ Կարեն Բիշարյանը և Վահե Դոլմազյանը: