Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարն ապշեցրել է երկրպագուներին

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը բաժանորդներին ցուցադրել Է մանկական լուսանկար՝ պիժամայով: Հրապարակումը հայտնվել Է հայտնիի Instagram-օգտահաշվում:

Լուսանկարում պատկերված են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները՝ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի գրկին: Աղջիկները հագել են միանման վարդագույն պիժամաներ՝ թեւքերին՝ բոլորածալեր: Երկրպագուներին ապշեցրել Է Քիմի նմանությունը նրա մեկուկես տարեկան դստերը՝ Չիկագո Ուեսթին:

«Չիկագոն ուղղակի քո երկվորյակն Է»,-գրել Է օգտարերերից մեկը:

Սա առաջին անգամը չԷ, որ Քիմ Քարդաշյանը հրապարակում Է իր ընտանիքի անդամների մանկական կամ դպրոցական լուսանկարները: Այսպես, մայիսին հեռուստաաստղը բաժանորդներին ցուցադրել Էր իր քրոջ՝ Քայլի Ջենների մանկական երկու լուսանկար: Երկու լուսանկարներում Էլ պատկերված Է 10 տարեկան Քայլին՝ ամենաավագ քրոջ՝ Քորթնիի ամուսնու՝ Սքոթ Դիսիքի հետ: