Search
Close this search box.

Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Երևանում շրջում է էլեկտրական սկուտերով

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը խորհրդարանի նիստի ընդմիջմանը էլեկտրական սկուտերով շրջել է Երևանի փողոցներում, այս մասին պատգամավորը գրառում է կատարել ու լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Այն օրը լրագրողը հարցնում էր,թե ինչպես և ում ուղեկցությամբ եմ գալիս ԱԺ: Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ: Հիասքանչ փոխադրամիջոց է, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել և ովքեր պետք է կենտրոնում այն օգտագործեն։ Իհարկե, ցանկալի է ավելի շատ հատուկ կայանատեղիներ լինեն և թեքահարթակներն էլ համապատասխանեն, չեղածներն էլ լրացվեն»,- գրել է պատգամավորը: