Search
Close this search box.

«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել. մասնակիցներից մեկը ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն է

Shamshyancom-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում մի խումբ անձանց միջև։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի և նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է սխալ գնացուցակ ներկայացնելը, ինչի համար Լ. Օհանջանյանն ու Ա. Եղոյանը գնացել են տնօրենի մոտ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որն էլ ավարտվել է վիճաբանությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ա. Եղոյանը Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է։