Search
Close this search box.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին: Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի հայտարարությունը գնահատել է էմոցիոնալ, և ուղիղ տեքստով սահմանային իրավիճակը կապել Հայաստանում ներքաղաքական կյանքի հետ:

Ադրբեջան անունով պետությունը չի կարողանում մարսել հայաստանյան ներքաղաքական կուրսի որոշ փոփոխություններ և այս անգամ արդեն հեռուն գնացող հայտարարություն է կատարել:

Ոչ դիվանագիտական և կոշտ հայտարարությունը փաստում է նրա մասին, որ Ադրբեջանը չի կարող լինել հուսալի բանակցային կողմ, և ոչ մի բանավոր պայմանավորվածություն կյանքի չի կոչվի»: