Search
Close this search box.

Դանակի սպառնալիքով «Տեցի կռուգ»-ից կնոջ են առևանգել

Ոստիկանության Կենտրոնական բաժնում մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգողի նշած վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի ծառայողները։ Դեպքի վայրում հանդիպել են մի կնոջ, որը հայտնել է, որ դանակի սպառանլիքով փորձել են իրեն առևանգել։ Ոստիկանները կնոջ մատնանշած տղամարդկանց բերման են ենթարկել բաժին։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակը:

Տուժած կինը հրավիրվել է ոստիկանություն և հաղորդում տվել։

Ըստ նրա հայտնածի՝ երեկ, ժամը 10.30-ին, «Տեցի կռուգ» կոչվող հատվածից դանակի ապառնալիքով առևանգել են իրեն և տաքսիով տարել դեպի Հին Էրիվանցու փողոց:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր և տարածքային կարգով ուղարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: