Search
Close this search box.

Արփա գետից դուրս է բերվել երեխայի դին

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 18:15-ի դրությամբ «Հարունի» կամրջից 1 կմ հեռավորության վրա քաղաքացիները նկատել և գետից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 2004 թ.) դին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 35 փրկարար, 65 ոստիկանության աշխատակից և մոտ 100 քաղաքացի: