Search
Close this search box.

Հուսալի, ապահով, մատչելի ծառայություներ. «Լեգարա Տրանս»-ի 16-ամյա գործունեության հիմքում ընկած են հենց այս սկզբունքները

Ժամանակակից աշխարհում գրեթե ամեն ոք բախվում է բեռնափոխադրում իրականացնելու խնդրի հետ: Ֆիզիկական անձիք տեղափոխության համար սովորաբար օգտվում են փոքր ծավալի մեքենաներից, խոշոր ընկերությունները՝ մեծ ծավալի մեքենաներից: «Լեգարա Տրանս» բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերությունը մեքենաների ընտրության լայն հնարավորություն է տալիս: Ընկերության սեփական ավտոպարկը հագեցած է տարբեր տեսակի և ծավալի մեքենաներով՝ բեռնափոխադրող մեքենաներ, միկրոավտոբուսներ, տուրիստական ավտոբուսներ և այլն: Մեքենաները գտնվում են տեխնիկապես գերազանց վիճակում՝ օդափոխության համակարգով, բեռնելու և դատարկելու համար նախատեսված հարմարավետ բեռնախցիկներով: Անհատ, թե խոշոր ընկերություն, «Լեգարա Տրանս»-ում մշտապես կարող է գտնել անձամբ իր համար հարմար տարբերակ: Ընկերության հիմնական նպատակն է՝ հաճախորդներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ շուկայականից ցածր գներով: Այս մոտեցումը մշտապես ապահովում է «Լեգարա Տրանս»-ի հետևողական ընդլայնումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում:

«Երկարամյա փորձը, անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, ճկուն երթուղիների պլանավորումը մեզ թույլ են տալիս առաջատար դիրքեր գրավել բեռնափոխադրման շուկայում և հաստատել երկարաժամկետ համագործակցություններ», – ասում է «Լեգարա Տրանս»-ի հիմնադիր Արմեն Ասլանյանը:

«Լեգարա Տրանս» բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերությունը հիմադրվել է 2003-ին: Ուղղություններն ու ծառայությունները սկսել են զարգանալ տարեցտարի: Ներկայում ընկերությունը փոխադրումներ է իրականացնում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև երկրի սահմաններից դուրս՝ դեպի Ռուսաստան, Արցախ Վրաստան, ինչպես նաև Ռուսաստանից, Արցախից ու Վրաստանից դեպի Հայաստան: «Լեգարա Տրանս»-ն իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներ, այլև տրամադրում է ավտոբուսներ և միկրոավտոբուսներ տուրիստական ճամփորդությունների համար: Բացի այդ, հնարավորություն է ընձեռում վարձակալել մեքենաներ:

«Լեգարա Տրանս»-ի ծառայություներից օգտվելու գլխավոր երաշխիքը ապահովագրությունն է: Ընկերության բոլոր մեքենաներն ապահովագրված են: Ապահովագրված են նաև վարորդը, նրա կողքի երկու նստելատեղերը և բեռները: Վթարների հետևանքով բեռների վնասման դեպքում «Լեգարա Տրանս»-ը կրում է  պատասխանատվություն՝ հատուցելով վնասի չափը: Իսկ հմուտ և շրջահայաց վարորդների հետ ճանապարհ գնալիս՝ Դուք երբևէ ճանապարհի հետ կապված անհանգստություն չեք ունենա. «Լեգարա Տրանս»-ում աշխատում են ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ, ուշադիր և վստահելի վարորդներ: Ընկերության պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է պատասխանել բեռնափոխադրմանն առնչվող ցանկացած հարցի, օգնել պատվիրատուին կատարել մեքենայի ճիշտ ընտրություն՝ ցուցաբերելով անհատական ու սիրալիր մոտեցում: «Լեգարա Տրանս»-ի գլխավոր նվաճումը բարեգործական ծրագրերն են: Ընկերությունը հաճախ է բարեգործական նպատակով մեքենաներ տրամադրում ծերանոցներին, հիվանդանոցներին, մանկատներին: Այսօր «Լեգարա Տրանս»-ն սպասարկում է Հայաստանի շուրջ 300 ընկերությունների: Ընկերության ծառայությունններից օգտվում են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ խոշոր կազմակերպություններ, արվեստագետներ, հիմնադրամներ, պետական աշխատողներ, անհատներ և այլոք:

Հուսալի, ապահով և մատչելի ծառայություններ. «Լեգարա Տրանս»-ի 16-ամյա գործունեության հիմքում ընկած են հենց այս սկզբունքները: