Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայողը մահացել է

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած «Գազ 3110» մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձախ հատվածում առկա ձորում:

Shamhsyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետեւանքով Վ. Խաչատրյանը տեղում մահացել է:

Կայք տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ որպես պայմանագրային զինծառայող: