Search
Close this search box.

Միհրան Պողոսյանի էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է․ Դատախազություն

Դատախազությունից տեղեկացնում են, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Հայաստանի իշխանություններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:

«Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն», – ասված է հաղորդագրությունում: