Search
Close this search box.

Ո՞վ է Սասուն Միքայելյանի փեսան և ի՞նչ պաշտոնի է հավակնում նա

Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը շատ հակիրճ և առանձնապես ոչնչով աչքի չընկնող կենսագրություն ունի:

Նա ավարտել է Սասուն Միքայելյանի հարազատ գյուղի դպրոցը, ապա 2008 — 2018 թվականներին`  ասել է թե 10-ը տարի սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների հանրային կառավարում բաժինը ( բակալավր):

Ավարտելուց հետո, փաստորեն, երիտասարդ Վասակը նշանակվել է Կոտայքի փոխմարզպետ: Ուսմանը զուգահեռ նա եղել է նաև ավագանու անդամ, ապա անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Սակայն Երիտասարդ փոխմարզպետի այս կարճ կենսագրականից դուրս երկու առավելություն ունեցող և աչքի ընկնող հանգամանք կա` Վասակ Վարդանյանը Սասուն Միքայելյանի մարտական ընկերոջ տղան է և Միքայելյան Սասունի փեսան:

Հրազդանում ասում են, որ Սասունը փեսային ուզում է մարզպետ դարձնել:

Ի դեպ, վաղուց են խոսակցությունները, որ Կոտայքի մարզպետի և Սասուն Միքայելյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Ասում են, որ ի սկզբանե Սասունն է որոշել, թե ով աշխատի մարզպետարանում և ով` ոչ, ինչն էլ լարել է երկու ՔՊ-ականների` Սասուն Միքայելյանի և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները:

Հիմա Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդում է : Հրազդանում չեն բացառում, որ մարզպետը հնարավոր է հետ չգա, և Սասունը Հրազդանում գրանցի կադրային իր հերթական հաղթանակը` այս անգամ փեսայի տեսքով:

ArmLife.am