Search
Close this search box.

Աննա Հակոբյանը իր զինվոր որդու` Հայաստանում գտնվելու մասին

Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Աշոտ Փաշինյանը տեղափոխվել Երևան և արդյոք դա կապված է Արցախի սահմանին ստեղծված իրավիճակի հետ։

«Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է։ Աշոտը ինչպես ծառայում է ԼՂՀ–ում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Սա միակ դեպքը չէ, առաջիկայում ևս հնարավոր է լինեն տարբեր զորամասերում, բոլոր զինվորները մասնակցում են դրան, սովորական երևույթ է։ Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուսներից որևէ հարցում։ Երևան գալու ու վերադառնալու հարցում ևս չի տարբերվում մյուս զինվորներից»,–նշեց Աննա Հակոբյանը։