Search
Close this search box.

2 դեռահաս դատապարտվել է 30 տարվա բանտարկության 6-ամյա աղջկա առեւանգման ու սպանության համար

Աֆղանական դատարանը երկու դեռահասի դատապարտել է 30 տարվա բանտարկության մի աղջկա առեւանգման եւ սպանության համար, որի դաժան սպանությունը լայն հանրային արձագանք է առաջացրել, տեղեկացնում է AFP-ն։

Վեցամյա Մահսա Ահմադին առեւանգվել էր մարտին, նրան սպանել են այն բանից հետո, երբ ծնողները չեն կարողացել 300 հազար դոլար փրկագին վճարել։

Ոստիկանությունը ձերբակալել է երկու դեռահասի, որոնք խոստովանել են հանցանքը։ Նրանք ասել են, որ  Մահսային տարել են տուն մոտոցիկլով, հետո խեղդամահ են արել այն բանից հետո, երբ փրկագինը չի վճարվել։

Մահսայի հոր համար դատավճիռը չափազանց մեղմ է։ «Ես ուզում եմ նրանց համար ամենադաժան պատիժը, նրանց պետք է կախել»,- ասել է նա։ «Նրանք պետք է զգան այն, ինչ մենք ենք զգում»։

Բայց դատարանը նրանց մահապատժի չդատապարտեց, քանի որ երկու ամբաստանյալն էլ անչափահաս են։