Search
Close this search box.

Վթարային վայրէջք` Սանկտ Պետերբուրգում. շարքից դուրս էր եկել ինքնաթիռի շարժիչներից մեկը

Պեկինից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A330 ինքնաթիռը «Պուլկովո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել: Նշվում է, որ շարքից դուրս է եկել շարժիչներից մեկը, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Պեկին-Սանկտ Պետերբուրգ թռիչքի անձնակազմը վթարային վայրէջք կատարելու թույլտվություն էր խնդրել: Շարքից դուրս էր եկել ինքնաթիռի շարժիչներից մեկը: Փրկարարներն արագ ժամանել են, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Խնդիրներ առաջ չեն եկել»,- գրված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ որ իրավիճակը չի ազդել մյուս չվերթների վրա, օդանավակայանում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: