Search
Close this search box.

Բաքվից Երեւան ինքնաթիռ է թռչում. րոպեներ հետո այն վայրէջք կկատարի «Զվարթնոցում»

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Հեյդար Ալիև»-ի անվան օդանավակայանից ինքնաթիռ է օդ բարձրացել, որը վայրէջք կկատարի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին armtimes.com կայքը տեղեկացել է «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման և ժամանման տեղեկագրից:

Օդանավակայանի պաշտոնական կայքի փոխանցմամբ, «BAF 632» համարի թռիչքը տեղի է ունենում այսօր՝ հոկտեմբերի 4-ին: Երեւանում վայրէջքը նախատեսված է ժամը 18:45-ին: Նշված է նաեւ, որ թռիչքն իրականացվում է ժամանակին: Այսինքն՝ ուշացում չկա:

Օդանավակայանի տեղեկատուից կայքը հետաքրքրվել է, թե ի՞նչ թռիչք է տեղի ունենում Բաքու-Երեւան ուղղությամբ: Տեղեկատուի փոխանցմամբ՝ չարթերային թռիչք է: «Դա պլանային թիչք է գուցե, մենք չենք տեսնում չարթերները, չեմ կարող ասել»,- ասել են օդանավակայանի տեղեկատուից:

Որոշ ժամանակ անց «Զվարթնոց» օդանավկայանի կայքից հեռացվել է այդ թռիչքի մասին տեղեկությունը:
[smartslider3 slider=103]