Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք. ինքնաթիռը մարդկանց հետ խրվել է ծառի մեջ

Գերմանիայի արևմտյան ափին ծառի պսակի մեջ է խրվել փոքրիկ երկտեղանոց Tecnam-92 օդանավը: Օդանավում գտնվող 2 հոգին ստիպված էին մի քանի ժամ այդ վիճակում անցկացնել, հայտնում է Bild-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի Հոլցվիկե կոմունայում:

Ինքնաթիռը խրվել է մոտ 10 մ բարձրության վրա: Ենթադրվում է, քամին օդանավը քշել է ծառերի ուղղությամբ։

56-ամյա օդաչուն և նրա ուղեկիցը չեն տուժել: Ինքնաթիռի սեփականատերը վնասը 130 հազար եվրո է գնահատել։