Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ  Մայիս Վարդանյանի սպանության գործով դատավարությունը:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ 20-ամյա երիտասարդը դաժանաբար սպանվել է 2018 թվականի մայիսին. Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի՝  մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Հետագայում պարզվել էր, որ սպանությունն իրականում տեղի է ունեցել ավտոտնակում, որտեղ մինչ այդ հացկերույթի է մասնակցել։ Առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ դանակով հարվածներ է հասցրել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցնելով յուղ և բենզին այրել է:

Սպանության համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Մհեր Հախնազարյանին։ Ըստ մեղադրանքի՝  2018թ. մայիսի լույս 16-ի գիշերը, եղբոր` Մուշեղ Հախնազարյանի և Մայիս Վարդանյանի իրենց կողմից որպես արհեստանոց օգտագործվող ավտոտնակում նշել են ավտովերանորոգման նոր սարքավորում գնելու առիթը։ Ժամը 03:30-ի սահմաններում, Մայիս Վարդանյանի և Մուշեղ Հախնազարյանի միջև` վիճաբանություն է առաջացել  գողական կյանքով ապրելու հարցի շուրջ, որի ժամանակ, տուժողը պահանջել է դադարեցնել վիճաբանությունն, ինչն անտեսվել է։ Նա սեղանից վերցրել է խոհանոցային դանակը եւ պահել Մուշեղի որովայնի ուղղությամբ, վերջինիս եղբայրն էլ բռնել դանակի շեղբից եւ ոլորելով այն վերցրել Մ.Վարդանյանի ձեռքից,  ապա նույն դանակով հարվածներ է հասցրել արդեն անզեն  Մայիս Վարդանյանին` պատճառելով` ծակված-կտրված վիրավորումներ և սպանել նրան:

Դատարանում ներկայումս վկաների հարցաքննության փուլն է՝ վերջին նիստում հարցաքննվել է գործով վկա Հրանտ Սահակյանը, ով Հախնազարյան եղբայրներին ճանաչում է որպես Ախպարաշենի բնակիչներ։ Սպանության պահին նա դեպքի վայրում չի եղել։

«2018 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Անդոյի հետ վերջինիս ավտոմեքենայի փոխանցման տուփը վերանորոգելու նպատակով, գնացել ենք Մհերենց ավտոտնակ, որտեղ նրանք ավտոմեքենաներ են վերանորոգում: Մհերը և Մուշեղը խորոված էին արել: Ես, Անդոն, Մուշեղն ու Մհերը նստել ենք հաց ուտելու: Սեղանի մոտ նստած էինք, երբ Մայիսը մեկ ուրիշի հետ եկավ, որն էլ 2/3 բաժակ օղի խմելուց հետո հեռացավ ավտոտնակից: Ժամը 11:00-ի սահմաններում ես, Մայիսը ու Անդոն վերջինիս ավտոմեքենայով գնացել ենք Ծերեթելի`մարմնավաճառի ծառայություններից օգտվելու համար»,- որից հետո վերադարձել ենք Մհեր Հախնազարյանի ավտոտնակ, իսկ ժամը 11:40-ի սահմաններում ես վերադարձել եմ տուն»,- ասաց գործով վկա Հրանտ Սահակյանը: Հրանտ Սահակյանի խոսքով՝ ինքը հաջորդ օրը գնացել է Անդոյենց տուն: Անդոն ասել է, որ մինչև ժամը 3-ը խմել են, Մհերի և Մայիսի միջև խոսակցություն է եղել, բայց լավ է ավարտվել, իսկ թե ինչի մասին են խոսել խնքն անտեղյակ է:

Դատարանում ցուցմունք տվեց նաև գործով վկա, անբաստանյալ Մհեր Հախնազարյանի մայրը` Սոնիկ Սինոսյանը:
Նրա խոսքով` գիշերը ժամը 2:00-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալիս մտել է իրենց ավտոտնակ, որտեղ եղել են Մայիս Վարդանյանը և իր երկու որդիները: Մի քանի րոպե հետո տուն է գնացել: Որոշ ժամանակ անց վիճաբանության ձայներ է լսել. «Խոհանոցում էի և վիճաբանության ձայներ լսեցի, տնից դուրս եկա, գնացի ավտոտնակի մոտ, փորձեցի հարթել վեճը, բայց տղաներս ինձ ասացին, որ տուն գնամ: Դե ես էլ տուն եկա: Մոտ 10-ը րոպե հետո մեծ տղաս` Մուշեղն էլ եկավ տուն»,-ասաց ամբաստանյալի մայրը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում