Search
Close this search box.

Հավաքի ժամանակ հնչյունային օպերատորին են դանակահարել. այժմ հիվանդանոցում է

Մայիսի 24-ի երեկոյան կայացած հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել. «Para TV» լրատվականի աշխատակիցներից մեկին դանակահարել են։

Լուրն արդեն, իսկ հաստատել են լրատվական կայքից և իրենց էջում հայտնել մանրամասներ, որը ներկայացնում ենք ստորև.

«PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը: Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար»: