Search
Close this search box.

Պատգամավորը գյուղացու է հրկիզել

Պենզայի մարզի Բելինսկի շրջանի Չերնիշովո գյուղի տեղական ինքնակառավարման հանձնաժողովի պատգամավորը մեղադրվում է տեղի բնակչին հրկիզելու մեջ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տարածաշրջանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:

Քննության արդյունքում պարզվել է, որ ապրիլի 17-ին 55-ամյա պատգամավորը պատահաբար հանդիպել է հարբած վիճակում գտնվող համագյուղացուն, որից հետո լցրել է նրա ոտքերին հեղուկ վառելանյութ և հրկիզել: 54-ամյա տղամարդը լուրջ այրվածքներ է ստացել: Քննիչները ստացված վնասվածքները դասակարգել են որպես ծանր վնաս առողջությանը: Տուժողը հոսպիտալացվել է, նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ըստ քննիչների, զոհի և ծողովրդի ընտրյալի միջադեպին նախորդել է կոնֆլիկտ:

Պատգամավորը ձերբակալվել է երկու ամիս ժամկետով: Դեպքի առթիվ գործ է հարուցվել «առանձնակի դաժանությամբ կատարված սպանության փորձ» հոդվածում: Հետաքննողները շարունակում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: