Search
Close this search box.

Ամեն անգամ մեր հանդիպման ժամանակ դուք հղի եք լինում. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Կրեմլում պետական պարգևներ հանձնելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տվել «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շոմպայն խմել:

Նշենք, որ Սիմոնյանը, ով պետական պարգև ստացավ Պուտինից, շուտով լույս աշխարհ է բերելու իր երրորդ երեխային:

«Ձեզ չի կարելի: Ամեն անգամ մեր հանդիպման ժամանակ դուք հղի եք լինում»,-կատակել է Պուտինը, ում խոսքերը մեջբերում է «КоммерсантЪ»-ը:

«Ոչ հատուկ»,-կատակել է Սիմոնյանը:

ՌԴ նախագահը, շարունակելով երկխոսությունը, նշել է «Դեռ հայտնի չէ՝ ինչն է ավելի կարևոր՝ երեխաները, թե՝ պարգևը»:

«Ամենակարևորը երեխաների դաստիարակությունն է, որպեսզի նրանք հետագայում պարգև ստանան Կրեմլում»,-ասել է Սիմոնյանը: