Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանն իր բոլոր սխալների հետ անցած ճանապարհ ունի. Դոն Պիպո

Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ասատրյանը, ով հայտնի է  Դոն Պիպո մականվամբ։ Վերջինս չպատասխանեց հարցին՝ ինչպես է մեծ քանակությամբ զենք-զինամթերքը հայտնվել Էջմիածնի իր տանը։

«Դա հորս տունն է, որտեղ ապրում ենք երեք եղբայրներով և 50 ախրանա, որ մեզ են պահում։ Իրենք կպարզեն՝ ում զենքն է եղել, մեզ մի վերագրեք»։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը Դոն Պիպոյի Էջմիածնում գտնվող տանը գտել էր մեծ քանակությամբ զենք։

Հարցին՝ ինչպիսին է մթնոլորտն առանց Մանվել Գրիգորյանի, Դոն Պիպոն նշեց, որ ինքը վերջինիս հետ թշնամական հարաբերություններ չի ունեցել և կուզեր, որ մի օր շուտ Մանվել Գրիգորյանին ազատ արձակեին, որ հասներ իր ընտանիքին։

«Մանվել Գրիգորյանն իր բոլոր սխալների հետ անցած ճանապարհ ունի։ Ինձ թվում է՝ ինքն արդեն պատասխան է տվել», – ասաց Դոն Պիպոն։