Search
Close this search box.

«Փաստ». Նախկին իշխանությունների «աչքի փուշ» դատավորը

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկվում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը:

Բոլորն, ըստ էության, արդեն հերքել են այս տեղեկատվությունը, իսկ նշյալ դատավորներից Մխիթար Պապոյանը այս գրառման առումով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Պապոյանը ժամանակին եղել է նախկին իշխանությունների, այսպես կոչված, «աչքի փուշը»: Համակարգում խոսում են, որ դրա պատճառն այն է, որ իշխանական «էլիտայում» բոլորն էլ գիտեին՝ Մխիթար Պապոյանի դեպքում որևէ ճնշում, որևէ միջամտություն չի աշխատելու:

Ավելորդ չէ նշել, որ նա է եղել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, Վազգեն Խաչիկյանի ու սոցիալական ծառայության տասներկու աշխատակիցների և մեծ հնչեղություն ունեցող մի շարք այլ գործերով դատավորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: