Search
Close this search box.

Ձեր երեխաներն առանց որևէ խնդրի կարող են մնալ մանկապարտեզներում մինչև 17։30

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի թիվ 83 մանկապարտեզում ստեղծված մի խումբ ծնողների բողոքին.

«Հարգելի ծնողներ, Ձեր բողոքներով հերթով գնում եմ: Այսօր եղել եմ 83 մանկապարտեզում, ուր, ըստ այս խմբի գրառումների, դաստիարակները հորդորում են (ստիպում են) երեխաներին տուն տանել սահմանված ժամից՝ 17:30-ից շուտ: Չեմ ուզում միանշանակ պնդել, որ այդ պնդումները ճիշտ են, բայց խմբերի մեծ մասում 16:40-ի դրությամբ խմբերի 2/3-ը բացակայում էին, խմբերից մեկում կար մեկ երեխա՝ 22-ից: Փոխտնօրենն ու դաստիարակները միաբերան պնդում էին, որ սա արտառոց դեպք է, հնարավոր է եղանակի հետ կապված լինի: Դասացուցակով կար մի խումբ, որը 15:40-ից մինչև 17:30 պետք է տեղում լիներ, բայց խումբը չկար: Հարցը կբարձրացվի քաղաքապետարանի՝ ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ:

Հարգելի ծնողներ, Ձեր ակտիվ մասնկցությունը մանկապարտեզների գործունեության բարելավմանը շատ կարևոր է: Անանուն գրառումներն այդ գործին չեն օգնում: Ուստի, մի վախեցեք բողոք ներկայացնելուց, եթե նման բան նկատում եք մանկապարտեզներում: Որևէ մեկը իրավունք չունի և չի կարող ձեր երեխային «այլ աչքով նայել» Ձեր բողոքի դեպքում:

Առաջիկա Ձեր անելիքը պետք է լինի որևէ լումա չտալ դրամահավաքների ժամանակ ուսուցչի/դաստիարկի օրվա կապակցությամբ: Ուսուցիչներն ու դայակներն էլ, իրենց հերթին, պետք է սովորեն պայքարել իրենց իրավունքների համար: Եթե գտնում են, որ աշխատավարձերը ցածր են, դրա համար ոչ թե պետք է խախտել Աշխատանքային օրենսգիրքն ու Նախադպրոցական կրթության մասին օրենքը և երեխաներին ժամանակից շուտ տուն ուղարկել, այլ պետք է իրենք բողոքեն աշխատավարձերի բարձրացման համար: Ոչ մի լումա չտաք որևէ դրամահավաքի ժամանակ: