Search
Close this search box.

ՀՀ վարչապետը կոչով դիմել է բոլոր ծնողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաև մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում:

Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին:

Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները»: