Search
Close this search box.

Շիրակի մարզի դատարանն անհապաղ պետք է «մաքրել» որոշ կերպարներից. Գագիկ Համբարյան

Այսօր պարզվեց, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն իմ դեմ 2 առանձին “նույնաբովանդակ” հայցեր է ներկայացրել՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, ինչպես նաև գումարային փոխհատուցմում պահանջելու նպատակով… Չզարմացա, քանի որ այդ հնարավորությունը նրան տվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը՝ Սահակ Մինասյանի “մայլի աղջիկը”, որը անցյալ տարի քննելով Մինասյանի կողմից իմ դեմ նույնաբովանդակ հայց ներկայացնելու գործը, ամեն ինչ արեց, որ Սահակ Մինասյանն իմ հաշվին ֆինանսապես քիչ տուժի՝ այդ ամենն օրենքի քողի տակ ներկայացնելով…
Իմ դեմ գործ հարուցելով՝ Սահակ Մինասյանը ոչ մի դատական նիստի չեկավ և գործը կարճվեց… Հավելեմ, որ արդեն նախօրոք տեղեկցաված եմ եղել, որ այդ գործը հենց այդպես էլ ընթանալու էր և չզարմացա, որ դա հենց այդպես էլ տեղի ունեցավ… Դատավոր Խաչատրյանի դատավճռի վերաբերյալ 2018 թ-ի դեկտեմբերի 26-ին գրառում եմ կատարել իմ ֆեյսբուքյան էջումս և խիստ քննադատել եմ… Այդ գրառումս տարածվել է նաև տարբեր ԶԼՄ-ների կողմից… Վճռի վերաբերյալ իմ մտահոգության մեջ ասել եմ՝ “Դատավոր Լիլիթ Խաչատրյանը երևի չի հասկանում կամ չի գիտակցում իր որոշման վտանգավորությունը… Չի հասկանու՞մ, որ Սահակ Մինասյանն ու իր նմանները կարող են մարդկանց դեմ դատական պրոցեսներ սկսել՝ համեմատաբար փոքր գումարներ վճարելով, պարտադրել մարդկանց կատարելու դատական ծախսեր, իսկ հետո էլ տարրական արհամարհել սեփական հայցերը և մեծ ծախսերի տակ թողնել պատասխանողներին, քանի որ ՀՀ-ում կան Լիլիթ Խաչատրյանի նման դատավորներ… Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի «սահակապաշտպան» որոշումից հետո չեմ զարմանա, եթե ՇՊՀ նախկին տխրահռչակ ռեկտորը ինչ-որ շինծու նոր մեղադրանքներ ներկայացնի ինձ, քանի վերը նշված դատավորը նրան տվել է քարտ-բլանշ՝ «28 հազար դրամ վճարի 55 հազար դրամի վնաս տուր» կարգախոսով…”(տե՛ս՝ https://armday.org/archives/14027 ):
Հիմա ամենակարևորի մասին… Սահակ Մինասյանի իմ դեմ ուղղված 2 հայցերն էլ «համակարգիչն» ուղարկել է իմ կողմից քննադատված և չվստահված դատավոր Լիլիթ Խաչատրյանին, որը մեծ հաճույով դրանք ընդունել է վարույթ… Տիկնոջը հաղորդեմ, որ ես ԲԱՑԱՐԿ եմ հայտնում և չեմ ցանկանում, որ նա որևէ կապ ունենա այս գործերի հետ… Հավելեմ նաև, որ տիկնոջ դատավարական գործունեության կոմպետենտության վերաբերյալ ևս շատ խիստ կասկածներ ունեմ… Տարօրինակ է, երբ դատական վճիռի մեջ բուհի նույն ստորաբաժանումը տարբեր էջերում տարբեր անուններով է հայտնվում, զարմանալի է, որ գործընկերոջս դատավճիռն իրենից ներկայացնում էր տարրական գրագողություն իմ դատավճիռից, իսկ բուհի մի այլ աշխատակցի վերաբերյալ կայացրած վճիռն այնքան զավեշտալի էր, որ այն Վերաքննիչ դատարանը հետ է ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան՝ նորից քննելու համար…
Որքան հասկանում եմ, տիկին Խաչատրյանը փորձում է օգնել իր “մայլի տղա” Սահակ Մինասյանին, ում դատարանը պարտավորեցրել է մոտ 138 հազար դոլար վճարել ԱյԴի բանկին… Սույն կերպարը երևի որոշել է, որ այդ գումարից 6 միլիոն դրամը ես պետք է վճարեմ…
Ճիշտ է Փաշինյանը, սույն դատավոր-կերպարներից շատ արագ է պետք ազատվել…
Հ.Գ. Հավելեմ, որ Սահակ Մինասյանը մինչ իշխանափոխությունը բարձրաձայնում էր, որ “ինքը դատարանի հետ խնդիր չունի՝ սաղ իմս են”… Հետևությունները թողնում եմ Ձեզ…

Գագիկ Համբարյան