Search
Close this search box.

Լոռիում դանակահարվել են երկու եղբայրներ

Լոռու մարզում երեկ՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 02:30-ի սահմաններում «Ալավերդի» ԲԿ-ից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդ՝ հետույքի արնահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած և կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրավապահները պարզել են, որ վիրավորները Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ են՝ հարազատ եղբայրներ. 35-ամյա Վահե և 28-ամյա Վաչե Բարսեղյանները:Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ: Իրավապահները փորձում են պարզել դեպքի հանգամանքները: