Search
Close this search box.

Հիվանդանոցում մահացել է սրտի շրջանում նախկին ամուսնու կողմից դանակի հարվածներ ստացած կինը

Այսօր՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացավ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկյաի Բանավան թաղամասի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարիեն Հակոբյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ՝ մայիսի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Գևորգ Ղևոնդյանի նկատմամբ:

Դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի միջնորդությունը և Գ. Ղևոնդյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվեց և տեղափոխվեց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչներԿ. Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին էին բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանին։

Դանակահարված կինն ու դանակահարող տղամարդը նախկին ամուսիններ են եղել: