Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 20–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ մայիսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Նալջյանը իր վարած BMW մակնիշի 08 TN 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: