Search
Close this search box.

Բակո Սահակյանը՝ Հայաստան-Արցախ հարաբերությունների լարվածության մասին

Դեռևս Ստեփանակերտի մեր հանդիպման ժամանակ պայմանավորվել ենք, որ պարտավոր ենք խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից որակվում են որպես առաջնահերթ խնդիրներ:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով ‹‹Իմ քայլը›› խմակցության հետ իր հանդիպմանը:

Նա նշեց, որ այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշելու հաջորդ առաջադրանքները, և օգտակար համարեց հանդիպման այս ձևաչափը:

Լրագրողի հարցին, գոյություն ունեցող լարվածությունը հանդիպման միջոցով հնարավոր կլինի՞ թոթափել՝ Սահակյանը պատասխանեց.
‹‹Ես այդ լարվածության և այդ մեկնաբանությունների մեջ արհեստական մաս եմ տեսնում: Բացառում եմ, որ մենք ունենաք այդպիսի լարվածություն, իսկ եթե առաջանում են նման երևույթներ, նման պահեր, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել և շրջանցել››,-ասաց Բակո Սահակյանը:

ԱՀ նախագահը հրաժարվեց պատասխանել հարցերին հանդիպե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կամ պատրաստվու՞մ է հանդիպել, թե ոչ: