Search
Close this search box.

Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Փաստաբանի խոսքով՝ դատարանն ամենայն հավանականությամբ ՍԴ է դիմել Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Նշենք, որ նախքան գործը դատաքննության պատրաստելը դատարանը կարող է նման որոշում կայացնել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ: