Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ սեպ է խրում երկու հայկական պետությունների միջև. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ սահմանադրական հրամանը ՝ փակել երկրի կարևորագույն ատյանների, դատարանների մուտքերը ժողովրդին հրահրում և սեպ է խրում երկու հայկական պետությունների միջև: Այս մասին հայտարարություն է տարածել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, որում ասվում է.

«Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների միության ազատամարտիկներս մեր նորաստեղծ հանրապետության և ազատագրված Արցախի հիմնաքար ենք:
Մենք մեր բողոքի նոտան ենք հղում ներկայիս կառավարությանը, քանզի մեր հերոսական ժողովրդին իրենց չմտածված արարքներով մղում են անարխիայի: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ սահմանադրական հրամանը ՝ փակել երկրի կարևորագույն ատյանների, դատարանների մուտքերը ժողովրդին հրահրում և սեպ է խրում երկու հայկական պետությունների միջև: Դրա վառ ապացույցն է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ավտոմեքենայի անօրինական խուզարկությունը: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել: Մարդիկ, որ նույնիսկ Արցախի հանրապետության տեղը նոր են իմացել, գնում են վայելելու ազատագրված Արցախը, որի հողը ողողված է մեր որդիների այրամբ: Մենք պահանջում ենք վերջ դնել այս հայրենադավ խայտառակությանը, այս միանձնյա ղեկավարությանը՝ ժողովրդի անունից հանդես գալու ոչ սահմանադրական, ոչ ազգային, ոչ ժողովրդավարական ամպագոռգոռ բառերով:

Թշնամին թակում է մեր դուռը: Կոչ ենք անում համախմբվել, լինել միաբան, որպեսզի չկարողանան մեզ մասնատել և մեր ավետյաց երկիրը փրկենք կործանումից»: